Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հերթական հանդիպումը
Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպումը:
Այսօրվա հանդիպմանը քննարկելու է 14 հարց, այդ թվում՝ ռուսական ուղղաթիռների կողմից օդային տարածքը խախտելու փաստը:
Քնարկվելիք հարցերի թվում է Արչիլ Տատունաշվիլու սպանության գործը, ինչպես նաև օկուպացված Ախալգորիում Դավիթ Բաշարաուլիի չբացահայտված պայմաններում մահվան գործը:
Խոսքի վերաբերելու է նաև Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալության փաստերին և տեղաշարժի սահմանափակման առնչությամբ առկա խնդիրներին:
Ինչպես հայտարարել է Պետական անվտանգության ծառայության վերլուական դեպարտմենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Անթիձեն հանդիպումից առաջ, վերջին մեկ ամսվա ընթացքում օկուպացված գոտու մոտ անօրեն ձերբակալվել է 13 քաղաքացի: Այս պահի դրությամբ, օկուպացված Ցխինվալիի մեկուսարանը լքել են բոլոր 13-ը: