Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի խմբի նիստ
Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի խմբի նիստ։
Հանդիպման գլխավոր հարցը լինելու է Թամազ Գինտուրիի սպանությունը։ Վրաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ պահանջում են բացահայտել և պատժել սպանության մեջ ներգրավված անձանց։
Նաև հանդիպմանը վրացական կողմը պահանջում է ազատ արձակել անօրինական կալանքի տակ գտնվող Վրաստանի քաղաքացիներին։ Նախորդ հանդիպումից մինչ այսօր ռուս զինվորականների կողմից ապօրինի ձերբակալվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ, իսկ Քարելիի և Գորիի մունիցիպալիտետներում արձանագրվել է սահմանի ապօրինի հատման հինգ դեպք։