Էրգնեթիում անցկացվում է միջադեպերի կանխարգելման խմբի հերթական հանդիպումը
Էրգնեթիում անցկացվում է միջադեպերի կանխարգելման խմբի հերթական հանդիպումը

Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման խմբի հերթական հանդիպումն անցկացվում է Էրգնեթիում: Հանդիպմանը կողմերը քննարկելու են երկու ամսվա ընթացքում բռնազավթված գոտու մոտ տիրող վիճակը:

Վրաստանի կենտրոնական աշխանությունը Նիքոզի, Խուրվալեթի և Ատոցի գյուղերի մոտ բողոքել են ռուս զինվորականների անօրեն գործողությունների դեմ:

Ինչպես հայտարարել է Պետական անվտանգության ծառայության վերլուծական ծառայության ղեկավարի տեղակալ Իրակլի Անթաձեն հանդիպման մեկնարկից առաջ, հանդիպմանը մեկ անգամ ևս պահանջելու են բռնազավթված ուժերի կողմից ձերբակալված Վրաստանին քաղաքացիներին ազատ արձակել:

«Քնարկվելիք հարցերի թվում առաջնահերթ են անվտանգության միջավայրի հետ կապված հարցերը, որոնք որոշ գործողությունների պատճառով շատ վնասված են: Այս համատեքստում գլխավոր շեշտը դրվում է անօրեն ձերբակալության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների առանց նախապամայն ազատ արձակման վրա: Զրուցելու ենք անօրեն սահմանազատման փաստերի մասին: Այսօր հնարավորություն կունենանք լսել տեղեկություն անօրեն կալանքի տակ գտնվող մեր քաղաքացիների առողջական վիճակի մասին»,- հայտարարել է Իրակլի Անթաձեն: