Էրգնեթիում անցկացվում է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների խմբի հերթական նիստը
Էրգնեթիում տեղի է ունենում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների խմբի հերթական նիստը։ Հանդիպման հիմնական հարցը եղել է ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը եւ այսպես կոչված բորդերիզացիայի փաստերը:
Այս պահին Վրաստանի յոթ քաղաքացիներ շարունակում են մնալ դե ֆակտո ռեժիմի անօրինական կալանքի տակ։ Վրաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ պահանջում են բացահայտել Թամազ Գինտուրիի սպանության մեջ ներգրավված անձանց ինքնությունը և խստագույնս պատժել նրանց։
«Մենք կքննարկենք նախորդ հանդիպումից հետո օկուպացիոն գծում արձանագրված բոլոր միջադեպերը։ Սա ապօրինի սահմանների և անօրինական ձերբակալությունների գործընթացն է։ Նախորդ հանդիպումից հետո արձանագրվել է սահմանի ապօրինի գծման 15 դեպք։ Ինչ վերաբերում է ապօրինի կալանավորումներին, ապա այսօրվա դրությամբ մեր յոթ համաքաղաքացիներ գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Նրանց ազատ արձակումը լինելու է օրակարգի գլխավոր թեման։ Միակ բանը, որ կարող է թուլացնել օկուպացիոն գծի երկայնքով ստեղծված լարված հոգեբանական իրավիճակը, մեր կողմից առաջարկվող զրոյական կալանքի քաղաքականության նախաձեռնությունն է։
Բացի այդ, մեզ կհետաքրքրի, թե Թամազ Գինտուրիի սպանության հետ կապված գործն ինչ փուլում է, սպանության փաստի առնչությամբ դատական գործընթաց սկսվե՞լ է։ Ինչ վերաբերում է երիտասարդների կալանավորման մասին տեղեկատվությանը, ապա շրջանառվում են տարբեր քանակական տվյալներ»,- հանդիպման մեկնարկից առաջ ասել է Անվտանգության ծառայության վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։