Էրգնեթիի հանդիպումներին բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված պատվիրակությունը Մուրատ Ջիոևի փոխարեն կղեկավարի Եգոր Կոչիևը
Բռնազավթված Ցխինվալիի դե ֆակտո կառավարության որոշմամբ, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացված հանդիպումներին Էրգնեթիում, նրանց ներկայացուցիչը կլինի Եգոր Կոչիևը – տեղեկությունն այս մասին տարածել է «Ռես» տեղի ԶԼՄ-ն:
Հրատարակության մեկնաբանմամբ, Եգոր Կոչիևը նշանակվել է այսպես կոչված հետկոնֆլիկտային իրավիճակի կարգավորման հարցերով դե ֆակտո նախագահի քաղաքական ներկայացուցչի տեղակալ:
Էրգնեթիում անցկացված հանդիպումներին ներկա է եղել նախքան կադրային փոփոխությունը նույն պաշտոնը զբաղեցնող Մուրատ Ջիոևը: