Էրդողանին վիրավորելու համար թուրք բասկետբոլիստին սպառնում է մինչև  4 տարի ազատազրկում
Էրդողանին վիրավորելու համար թուրք բասկետբոլիստին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում

Թուրքիայի նախագահին վիրավորելու համար թուրք հայտնի բասկետբոլիստ Էնես Քանթերի նկատմամբ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է դատարանին։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ Էնես Քանթերը մեղադրվում է սոցցանցերով  Թուրքիայի նախագահին վիրավորելու և  նվաստացնելու մեջ։

Մեղադրող կողմը բասկետբոլիստի համար պահանջում է 1–ից 4 տարվա ազատազրկում։

Նշվում է, որ Էնես Քանթերը ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդիմադիր Ֆեթհուլա Գյուլենի ակտիվ աջակիցն է:

Հիշեցնենք, այս տարի մայիսին չեզոքացրել են նրա թուրքական անձնագիրը, որը նա համարել է քաղաքական հետապնդում: