Էփլը ներկայացրել է Աիֆոն 12-ը - Ինչ նորույթներ կտեսնենք նորագույն սմարթֆոնում
Ճիշտ է, համավարակի պատճառով մի փոքր ուշացումով, սակայն «Էփլը» այսօր ներկայացրել է նոր Աիֆոն 12-ը: Ինչպես սպասվում էր, նոր սմարթֆոնը կունենա 5G աջակցություն: Բացի այդ, «Էփլի» նորագույն սմարթֆոնը հասանելի է մի քանի տարբեր չափսերում:
Հաջորդ սերնդի բջջային կապը սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունն է: Իհարկե, «Էփլը» իսկապես առաջին ընկերությունը չէ, որը սարքավորանքին տվել է 5G աջակցություն, սակայն կարելի է համարել ձեռքբերում ՝ հաշվի առնելով աշխարհի համար շատ բարդ տարին: Նորագույն տվյալներով, տարվա առաջին կեսին թողարկված սմարթֆոնների միայն 13 տոկոսն է ունեցել 5G աջակցություն:
Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հատուկ միջոցառմանը նշել է, որ 5G աջակցությունը կունենան այսօր ներկայացված բոլոր նոր մոդելները:
Ինչպես սպասվում էր, Այֆոնի շարքի դիզայնը ամբողջովին թարմացվել է. որոշակի մասնիկներ վերցվել են IPad Pro-ից, այդ թվում հարթ եզրը, որով այն նմանվում է հին սարքերին, քան կորի եզրերով նոր մոդելներին: Բացի այդ, նոր Այֆոնը 11 տոկոսով ավելի բարակ է: Նոր դիզայնը ընկերությանը թույլ տվեց էլ ավելի շատ ալեհավաքներ տեղադրել սարքի եզրերին:
Էկրանը ծածկված է Corning ապակիով: «Էփլի» հայտարարությամբ, նրանք անմիջականորեն աշխատել են Gorilla Glass-ի ստեղծողի հետ, որպեսզի ստեղծեին նոր կերամիկական պաշտպանիչ, որը վեց անգամ ավելի դիմացկուն կլիներ ընկնելու թեստերում: Սմարթֆոնն ունի OLED էկրան, պիքսելների կրկնակի թվով:
Սմարթֆոնը հագեցած է արդեն հայտարարված A14 բիոնիկական չիպով: «Էփլի» սիլիցիումի պրոցեսորն կենտրոնական պրոցեսորում (CPU) ունի վեց միջուկ, գրաֆիկական պրոցեսորում (GPU) չորս: Վերջինս էլ ավելի է մեծացնում բջջային խաղերի հնարավորությունները:
Բազային Այֆոն 12-ը ունի կրկնակի հիմնական տեսախցիկ `12 մեգապիքսել լայն ու ուլտրաընդարձակ լինզաներով: Սարքերում բարելավել են գիշերային տեսողությունը, և այս հնարավորությունն ավելացվել է նաև առջևի տեսախցիկին:
Նոր Այֆոններում վերադառնում է MagSafe համակարգը, որը նախկինում օգտագործվում էր MacBook-ներում: Այս դեպքում դա սարքի հետևի մասում ներկառուցված մագնիսական համակարգն է, որը թույլ է տալիս համատեղելի աքսեսուարներին, ուղղակիորեն կպնել սարքին: Դրանք են Էփլի և երրորդ կողմի կողմից արտադրած տարբեր արտադրանքը`անլար լիցքավորման բարձիկներ և լիցքավորման պատյաններ:
Այֆոն 12-ի շարքը սկսում է Այֆոն 12 մինին, որին հաջորդում են բազային Այֆոն 12-ը, Pro և Pro Max տարբերակները:
Եվ վերջում, «Էփլը» որոշել է, որ նոր Այֆոնի հետ տուփում չդնի սովորական պատի լիցքավորիչի ստանդարտ ադապտերը և EarPods-ները: Կոմպլեքտում կլինի USB-C մալուխը: