Էնտոնի Բլինկենի ելույթը Սենատի հատկացումների կոմիտեում ընդհատվել է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչերով
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է ցուցարարների կողմից՝ Սենատի հատկացումների կոմիտեում լսումների ժամանակ։
Բլինկենի ելույթի սկսվելուց անմիջապես հետո դահլիճում հնչեցին «հրադադար Գազայում», «Փրկեք երեխաներին Գազայում» վանկարկումները։
Ցուցարարներից ոմանք ձեռքերը կարմիր էին ներկել։
«Պաղեստինից մինչև Մեքսիկա բոլոր պատերը պետք է քանդվեն»,- վանկարկում էին ցուցարարները։