ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ժամանել է Իսրայել։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Բլինկենը հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ինչպես Բլինկենն ասել է լրագրողներին մեկնելուց առաջ, նա նախատեսում է Իսրայելի կառավարության հետ խոսել ՀԱՄԱՍ-ի դեմ շարունակվող արշավի և խաղաղ բնակչության պաշտպանության համար ձեռնարկվելիք քայլերի մասին։
Հոկտեմբերի 7-ից հետո ԱՄՆ պետքարտուղարը արդեն երրորդ անգամ է ժամանել Իսրայել։