Էնտոնի Բլինկենը և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հանդիպմանը քննարկել են իսրայելցիների և պաղեստինցիների միջև կայուն խաղաղության հասնելու համար աշխատելու ընդհանուր առաջնահերթությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Հալիդ բեն Սալմանը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են իսրայելցիների և պաղեստինցիների միջև կայուն խաղաղության հասնելու համար աշխատելու ընդհանուր առաջնահերթությունը:
Ըստ Պետդեպարտամենտի՝ Բլինկենը խոսել է Գազայում հումանիտար կարիքների բավարարման, հակամարտության հետագա սրումը կանխելու և տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման կարևորության մասին, այդ թվում՝ Եմենում։
Բլինկենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ գործընկերների պաշտպանությունը պետական և ոչ պետական դերակատարների սպառնալիքներից և վերահաստատել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմավարական գործընկերության մշտական արժեքը: