Էնտոնի Բլինկեն. Մենք պետք է ավելին անենք Պաղեստինի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար
Էնտոնի Բլինկեն. Մենք պետք է ավելին անենք Պաղեստինի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար

Մենք պետք է ավելին անենք Պաղեստինի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար,- Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, պետքարտուղարը դատապարտել է խաղաղ բնակչությանը որպես վահան օգտագործելը ՀԱՄԱՍ-ի կողմից, սակայն նշել է, որ բնակչությունը չպետք է պատասխանատվություն կրի ՀԱՄԱՍ-ի անմարդկային և դաժան գործողությունների համար։

Բլինկենը նաև ասել է, որ մարդասիրական օգնության և պատանդներին դուրս բերելու ջանքերին կնպաստեն հումանիտար դադարները։

«Այսօրվա քննարկումները բարձրացրել են մի շարք օրինական հարցեր, այդ թվում՝ ինչպես օգտագործել ցանկացած դադար՝ ամբողջական մարդասիրական օգնության համար, ինչպես կապել դադարները պատանդների ազատ արձակման հետ, ինչպես ապահովել, որ ՀԱՄԱՍ-ը չօգտագործի այդ դադարները կամ համաձայնությունները իր օգտին: Սրանք այն հարցերն են, որոնք պետք է շտապ հաղթահարենք, և մենք կարծում ենք, որ դրանք կարող են լուծվել»,- ասել է Բլինկենը։