Էնտոնի Բլինկեն. ԱՄՆ-ում Ուկրաինայի պաշտպանության համար հատկացված ամերիկյան ներդրումների 90 տոկոսը ծախսվել է տեղական արտադրողների վրա, ինչը հանգեցրել է տնտեսության աճին
ԱՄՆ-ում Ուկրաինայի պաշտպանության համար հատկացված ամերիկյան ներդրումների 90 տոկոսը ծախսվել է տեղական արտադրողների վրա, ինչը հանգեցրել է տնտեսության աճին,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի հաղթանակի և Ռուսաստանի ռազմավարական պարտության համար անհրաժեշտ է պահպանել Ուկրաինայի օգնությունը։
«Եթե նայեք այն ներդրումներին, որոնք մենք արել ենք Ուկրաինայի պաշտպանության համար՝ այս ագրեսիայի դեմ պայքարելու համար, ապա անվտանգության աջակցության 90 տոկոսը իրականում ծախսվել է այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մեր արտադրողների հետ, մեր արտադրությունում, և դա ստեղծել է ավելի շատ ամերիկյան աշխատատեղեր, ավելի մեծ աճ մեր տնտեսության մեջ: Այնպես որ, դա նույնպես շահավետ էր, ինչը մենք պետք է շարունակենք»,- ասել է Էնտոնի Բլինկենը։