ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անակնկալ այցով եղել է Իրաք։
Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բաղդադում պետքարտուղարի և Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ Սուդանի հանդիպումը տեւել է ավելի քան մեկ ժամ։
Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բլինկենը, իր հանդիպումը Իրաքի վարչապետի հետ լավ էր և արդյունավետ։
Բլինկենի խոսքով՝ Իրաքի վարչապետը հասկացրել է, որ Իրանի կողմից աջակցվող պարագլուխների հարձակումները ԱՄՆ-ի զինված ուժերի դեմ լիովին անընդունելի են:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Էնթոնի Բլինկենն այցելել է նաև ԱՄՆ դեսպանատուն, որտեղ նրան տեղեկացրել են ԱՄՆ օբյեկտներին սպառնացող վտանգների մասին։