Էնթոնի Բլինքենը հանդիպում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Էնթոնի Բլինքենը հանդիպում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ստամբուլում ընթացող հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Կալինը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեմաներն են Գազայում շարունակվող պատերազմը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Թուրքիայի վավերացման գործընթացը և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F16 ռազմական ինքնաթիռների վաճառքը։

Թուրքիայից հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Հունաստանում, Հորդանանում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Եգիպտոսում։