Էնթոնի Բլինքենը Բենիամին Նեթանյահուին կոչ է արել օգտագործել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը հրադադարի վրա աշխատելու համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել օգտագործել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Շինվարի սպանությունը՝ աշխատելու հրադադարի և պատանդների ազատ արձակման վրա։
Երուսաղեմում կայացած հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել Իսրայելի վարչապետին թույլ տալ ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը քննարկել է հետհակամարտային շրջանում նոր ճանապարհի ձևավորման կարևորությունը, որը պաղեստինցիներին թույլ կտա վերականգնել իրենց կյանքը և ապահովել Գազայի կառավարումը, անվտանգությունը և վերակառուցումը:
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են նաև Լիբանանի ներկայիս իրավիճակը և շարունակվող ջանքերը, այսպես կոչված, Կապույտ գծի երկայնքով դիվանագիտական կարգավորման հասնել, որը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի ամբողջական կատարումը և սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչների վերադարձը իրենց տները:
«Նրանք քննարկել են Իրանի և նրա վստահված կողմերի հետագա տարածաշրջանային ագրեսիան զսպելու անհրաժեշտությունը, ներառյալ Միացյալ Նահանգների և նրա գործընկերների շարունակական ջանքերը: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների ամուր նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։