Էնթոնի Բլինքեն. ՆԱՏՕ-ում պաշտպանության ծախսերն աճել են այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը մտավ Ուկրաինա, իսկ մինչ այդ՝ Վրաստան
ՆԱՏՕ-ում պաշտպանության ծախսերն աճել են այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը մտավ Ուկրաինա և, իհարկե, մինչ այդ Վրաստան, – «MSNBC»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսքով, այն ամենը, ինչ անում է նախագահ Պուտինը, հակասում է այն ուղղությանը, որով նա ասում է, որ ցանկանում է գնալ։
Էնթոնի Բլինքենը նաև նշել է, որ ռուսները խոսում են ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին, թեև ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ Ռուսաստանն է ներխուժել է տարբեր երկրներ։
«Ռուսները բողոքում են ՆԱՏՕ-ի սպառնալիքից, բայց ՆԱՏՕ-ն չի ներխուժել Ուկրաինա, Ռուսաստանն է ներխուժել, ՆԱՏՕ-ն չի ներխուժել Վրաստան, Ռուսաստանն է ներխուժել է, ՆԱՏՕ-ն Մոլդովայում ուժեր չթողեց ժողովրդի կամքին հակառակ, Ռուսաստանը թողեց: Այսպիսով, եթե կա մարտահրավեր Եվրոպայի անվտանգությանը, դա գալիս է ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ Ռուսաստանից»,- ասել է Բլինքենը։