Էնթոնի Բլինկենն ասում է, որ Ռուսաստանը փորձում է իր ուղեծրում պահել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային
Էնթոնի Բլինկենն ասում է, որ Ռուսաստանը փորձում է իր ուղեծրում պահել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ Ռուսաստանը փորձում է իր ուղեծրում պահել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։ Նրա խոսքով՝ նշված նպատակը եղել է 2014 թվականին Դոնբասում ճգնաժամ ստեղծելը, 2008 թվականին Վրաստան ներխուժելը և Մոլդովայում ռուսական ուժերի պահպանումը։

Պետքարտուղարի խոսքով՝ նախագահ Պուտինի՝ կայսրությունը կամ ազդեցության ոլորտները վերականգնելու փորձի ծրագիրը ներառում է նշված երեք երկրները։

«Ռուսները ներխուժեցին Ղրիմ, ճգնաժամ ստեղծեցին Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում, որպեսզի այնտեղ էլ միջամտության պատրվակ ստեղծեն։ 2014 թվականն էր և շրջադարձային։ Դրան, իհարկե, նախորդել էր 2008 թվականին Վրաստանում ռուսական միջամտությունը։ Մինչ այդ Ռուսաստանը Մոլդովայում թողել էր իր ուժերն ու զինտեխնիկան՝ հակառակ իր ժողովրդի և կառավարության կամքին։ Այդ ամենը ինչ-որ չափով ծառայում է այս երկրներին ռուսական ուղեծրում պահելու փորձին, կայսրությունը վերականգնելու համար է, որը նախագահ Պուտինը ափսոսում է կորցնել, թե՞ վերականգնելու ազդեցության այն ոլորտները, որոնք ներառում են այդ երկրները», – ասել է Բլինքենը: