Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը մենք պայմանավորվեցինք, որ կաշխատենք ապահովելու, որ ուկրաինական սննդամթերքի արտահանումը հասնի սպառողներին Աֆրիկայում և Ասիայում. Դմիտրո Կուլեբա

19:09, 15.05.2022

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Բեռլինում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ։

Ինչպես գրում է Կուլեբան սոցցանցում, նա երախտապարտ է ԱՄՆ-ին առաջնորդության ու աջակցության համար։

«Բեռլինում հանդիպել եմ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Ավելի շատ զենք և այլ աջակցություն է ուղարկվում Ուկրաինա։ Մենք պայմանավորվեցինք սերտորեն համագործակցել, որպեսզի ուկրաինական սննդամթերքի արտահանումը հասնի Աֆրիկայի և Ասիայի սպառողներին: Ես երախտապարտ եմ պետքարտուղար Բլինկենին և Միացյալ Նահանգներին նրանց առաջնորդության և անսասան աջակցության համար»,- գրել է Դմիտրո Կուլեբան Twitter-ում։

Նմանատիպ