Էնթոնի Բլինկենի և Դևիդ Լամի Կիև կատարած այցի ժամանակ օդային հարձակման ազդանշան է հնչել
Էնթոնի Բլինկենի և Դևիդ Լամի Կիև կատարած այցի ժամանակ օդային հարձակման ազդանշան է հնչել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամը արևմտյան այլ պաշտոնյաների հետ միասին եղել են Ուկրաինայի մայրաքաղաքում, երբ ավիահարվածը հասցվել է:

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, տագնապի ազդանշանը տևել է մոտ 30 րոպե։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են բալիստիկ հրթիռի սպառնալիքի մասին։

Հրթիռը Սումիի շրջանից շարժվում էր Պոլտավայի շրջան, իսկ ավելի ուշ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոցեցին հրթիռը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։