ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Եգիպտոս։ Դիվանագետը փորձում է առաջընթաց գրանցել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների և պատանդների ազատ արձակման հարցում։
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինկենը կհանդիպի Եգիպտոսի նախագահի և արտգործնախարարի հետ։
ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոս մեկնելուց առաջ Իսրայելում էր, իսկ հետո կժամանի Քաթար։