ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգերորդ անգամ այցելեց Մերձավոր Արևելք։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Ինչպես հայտնի է, Բլինկենը նախ ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպումներ է ունեցել արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ։
Սաուդյան Արաբիայից հետո ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Եգիպտոս, Կատար, Իսրայել եւ Հորդանան գետի արեւմտյան ափ։
Եգիպտոսում և Կատարում ակնկալվում է, որ Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ կխոսեն ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման և Գազայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնության գալու մասին։