Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև
Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև։

«Ես վերադարձա Կիև՝ մեր անսասան աջակցությունը հայտնելու Ուկրաինային, քանի որ նրանք պաշտպանում են իրենց ազատությունը ռուսական ագրեսիայից»,- գրել է Բլինկենը սոցցանցում։

Ըստ տեղեկությունների՝ այցի շրջանակներում պետքարտուղարը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։