Էնթոնի Բլինկենը ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաք
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաք, որտեղ կհանդիպի Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Մինչ այդ Բլինկենը Հորդանանում էր, որտեղ հանդիպում է անցկացրել տարածաշրջանի ղեկավարների հետ և խոսել մարդասիրական դադարի անհրաժեշտության մասին։
Էնթոնի Բլինկենն այսօր կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանության կարևորությունը և մարդասիրական օգնության ավելացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կքննարկի Եվրատլանտյան անվտանգության հարցը, Ուկրաինային շարունակական աջակցությունը և ՆԱՏՕ-ի դաշինքի միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը, ներառյալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը: