Էնթոնի Բլինկենը ժամանել է Հորդանան
Էնթոնի Բլինկենը ժամանել է Հորդանան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Հորդանան,- հայտնում է «Timesofisrael»-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Բլինկենը կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ։

ԱՄՆ պետքարտուղարը երեկ հայտարարել է, որ Հորդանանից բացի կայցելի նաեւ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քաթար։

«Յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ մենք կշարունակենք երկրներին կոչ անել կանխել հակամարտության ընդլայնումը և օգտագործել իրենց լծակները ՀԱՄԱՍ-Ի վրա՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու գերիներին», – ասել է Բլինկենը Իսրայելում կայացած մամուլի ասուլիսում։