Էնթոնի Բլինկենը ծրագրում է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Սերգեյ Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին գրում է «BBC»-ն։ Սա կլինի Բլինկենի և Լավրովի առաջին խոսակցությունը ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
Բլինկենի խոսքով՝ ինքը ցանկանում է քննարկել երկու հարց՝ առաջինը Ուկրաինայից հացահատիկի արտահանումն է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների փոխանակումը։
Խոսքը լրտեսության մեջ մեղադրվող Փոլ Ուելանի և բասկետբոլիստ Բրիթնի Գրեյների մասին է, ում մոտ հայտնաբերվել է բժշկական մարիխուանա, երբ նա ժամանել է Ռուսաստան։
Ամերիկյան մամուլը գրում է, որ ձերբակալվածներին ազատ արձակելու համար Վաշինգտոնը համաձայնում է զենքի վաճառքով զբաղվող Վիկտոր Բուտի փոխանակմանը, ով այժմ 25 տարվա ազատազրկում է կրում ահաբեկչություն քարոզելու համար։