Էնթոնի Բլինկենը շնորհավորում է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
Էնթոնի Բլինկենը շնորհավորում է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորում է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

Էնթոնի Բլինկենի կարծիքով՝ Ուկրաինան կհաղթի պայքարում, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի բարձր գին վճարել կատարված հանցագործությունների համար։

Օգոստոսի 24-ը Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը ցույց տալու, Ուկրաինայի ուժով ու տոկունությամբ հպարտանալու օր է։ Սա նաև ուկրաինական ժառանգության և մշակույթի տոնակատարության օր է: Այսօր լրացավ նաև մեկուկես տարին, ինչ Կրեմլը սկսեց իր դաժան, լայնածավալ ներխուժումը Ուկրաինա՝ 18 ամիս տևած անիմաստ ագրեսիան, որը մահվան և ավերածությունների պատճառ դարձավ Ուկրաինայում: Ձեր և ձեր համառության շնորհիվ է, որ Ուկրաինան կհաղթի, իսկ Ռուսաստանը ծանր գին կվճարի իր արածի համար։ Միացյալ Նահանգները կշարունակի ձեր կողքին լինել և աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ապահովելու, որ Ուկրաինան ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու, վերականգնելու և բարգավաճելու համար»,- ասված է հայտարարության մեջ։