Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ուկրաինական լրատվամիջոցները ոչ պաշտոնապես գրում էին Բլինկենի հնարավոր այցի մասին, իսկ Պետդեպը չի մեկնաբանել։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ Բլինկենի Կիև ժամանելը, Ուկրաինայի մայրաքաղաքը դարձել է Ռուսաստանի օդային հարվածի թիրախ։ Օդային հարվածի սպառնալիքը չեղարկվել է Բլինկենի՝ Կիև ժամանելուց ժամեր առաջ։
Էնթոնի Բլինկենը վերջին անգամ Կիև է եկել մոտ մեկ տարի առաջ: Մինչ այդ Բլինկենը Ուկրաինայում էր 2022 թվականի ապրիլին՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։