Էնթոնի Բլինկենը նշում է, որ ԱՄՆ-ն ինտենսիվորեն ներգրավվելու է Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը կանխելու գործընթացին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը «ինտենսիվորեն ներգրավված կլինի» գործընթացում՝ կանխելու լայնածավալ հակամարտությունը Մերձավոր Արևելքում:
«Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք՝ ինչպես զսպման, այնպես էլ դիվանագիտական ճանապարհով՝ լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար»,- լրագրողներին ասել է Էնթոնի Բլինկենը։
Միաժամանակ Բլինկենն իր մտահոգությունն է հայտնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հարցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նշել, որ օգնությունը բնակչությանը տրամադրվում է անբավարար քանակությամբ։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է «Լիբանանում դիվանագիտական լուծման» անհրաժեշտությունը։
«Լիբանանի ապագան կախված է լիբանանցիներից, ոչ թե մեկ ուրիշից», – ավելացրել է Էնթոնի Բլինկենը: