ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Բլինկենն ուրբաթ օրը կմեկնի Իսրայել՝ հանդիպումներ անցկացնելու Իսրայելի կառավարության պաշտոնյաների հետ, ապա հանդիպումներ կունենա տարածաշրջանի այլ երկրներում», – ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումից հետո Բլինկենը երկու անգամ եկել է Իսրայել։ Նա եղել է նաև Հորդանանում, Քաթարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում։