Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին
Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին։ Այս մասին հայտնում է Ռոյթերս-ը։

Ավելի վաղ Սպիտակ տունը և Եվրամիությունը հայտարարել էին, որ խորապես անհանգստացած են Ռոյթերս-ի հաղորդագրություններից այն մասին, որ Ռուսաստանը Չինաստանի հետ զենքի ծրագիր է ստեղծել, որը թույլ կտա նրան արտադրել հեռահար անօդաչու թռչող սարքեր և օգտագործել դրանք պատերազմում:

Չինաստանն իր հերթին անհանգստացած է Թայվանի հետ ԱՄՆ հարաբերություններով և նրանց զենքի մատակարարմամբ։ Պեկինը նաև Վաշինգտոնին կոչ է անում չեղարկել չինական ապրանքների մաքսատուրքերը։