Էնթոնի Բլինկենը լքել է Սկոպյե քաղաքը մինչ Սերգեյ Լավրովի ժամանումը և մեկնել Իսրայել
Էնթոնի Բլինկենը լքել է Սկոպյե քաղաքը մինչ Սերգեյ Լավրովի ժամանումը և մեկնել Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ժամանումից առաջ լքել է Սկոպյե քաղաքը և մեկնել Իսրայել։

Էնթոնի Բլինկենը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ընթրիքի ժամանակ՝ նախքան ԵԱՀԿ նախարարական հանդիպման պաշտոնական բացումը։ Նա հանդիպել է նաև Մակեդոնիայի արտգործնախարարի հետ, որից հետո նա լքել է Սկոպյեն։

Այսօր Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական երկօրյա հանդիպումը։ Նիստին մասնակցում է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի մասնակցությամբ Բալթյան երկրները, Լեհաստանը և Ուկրաինան բոյկոտել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը։