Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին
Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերի խոսքով՝ Ալիեւը Բլինկենին հեռախոսազրույցում ասել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։ Նրա խոսքով, Վաշինգտոնն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը կկատարի իր խոստումը։

Ինչպես նշել է Միլլերը, Բլինկենն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինի ազատ տեղաշարժ և խաղաղ բնակիչների անվերապահ պաշտպանություն, ինչպես նաև անարգել մարդասիրական հասանելիություն։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր կրկին զրուցել է Իլհամ Ալիեւի հետ և ընդգծել խաղաղ բնակչության անվերապահ պաշտպանության և ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը», – ասել է Միլլերը։