Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունը
Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունը։

Ինչպես հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ իրենց իսկ տեղեկությունների՝ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մամուլի հաղորդագրության համաձայն, Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ խոսել է այն հետևանքների մասին, որոնք երկար հակամարտությունը բերել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ Հայաստանին և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի տարածաշրջանին։

Այդուհանդերձ, մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինկենը Ալիևի հետ զրույցում նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերջին «խնդրահարույց հարցերը» և ընդգծել համագործակցության ամրապնդման հնարավորությունները հատկապես խաղաղության գործընթացում։

Մինչ այդ, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը չի բացառել, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կավարտվեն առանց Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդության։