Էնթոնի Բլինկենը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային օգնելու համար
Էնթոնի Բլինկենը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարում է, որ Վաշինգտոնը ավելի քան մեկ միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին Բլինկենը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք կշարունակենք լինել Ուկրաինայի կողքին և այսօր այս համատեղ ջանքերի շրջանակներում հայտարարում ենք ավելի քան մեկ միլիարդ դոլարի օգնության մասին»,- նշել է պետքարտուղարը։

Նոր փաթեթը ներառում է 665,5 մլն ԱՄՆ դոլար՝ ռազմական և քաղաքացիական անվտանգության ապահովման համար։ Բլինքենի խոսքով՝ նոր փաթեթը ներառում է նաև 175 միլիոն դոլար՝ «ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանն էական աջակցության համար, որը շտապ անհրաժեշտ է»։

«Անվտանգության նոր ֆինանսավորումը, որը մենք այսօր հայտարարում ենք, կամրապնդվի այս աշնանը ամերիկյան Abrams տանկերի ժամանումով և ԱՄՆ-ում ուկրաինացի օդաչուների F-16-ով ուսուցմամբ», – ասել է Բլինկենը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո։

Էնթոնի Բլինկենը պաշտոնական այցով Կիև է ժամանել սեպտեմբերի 6-ին։