Էնթոնի Բլինկենը Հարավային Կորեա կատարած այցից հետո մեկնել է Տոկիո
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հարավային Կորեա կատարած այցից հետո մեկնել է Տոկիո։
Ըստ Պետդեպարտամենտի՝ Բլինկենի տարածաշրջան այցի նպատակներից է Ճապոնիայի հետ եռակողմ համագործակցության ամրապնդումը։
Ճապոնիայից հետո Բլինկենը կժամանի Ֆրանսիա, որտեղ կքննարկի Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մարտահրավերները՝ Գազայում կրակը դադարեցնելու ջանքերի ֆոնին։
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ ավելի ուշ Բլինկենը կայցելի Իտալիա, որտեղ կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։ Ինչպես գրում է Մեթյու Միլլերը, հանդիպմանը առաջնորդները կքննարկեն Սիրիայում ընթացիկ իրադարձությունները։