Էնթոնի Բլինկենը հանդիպումներ է ունեցել Բենիամին Նեթանյահուի և Յոավ Գալանտի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թել Ավիվում հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի անդամների հետ։
Սպիտակ տան տվյալներով՝ Բլինկենը կրկնել է ԱՄՆ-ի աջակցությունը ահաբեկչական հարձակումը կանխելու Իսրայելի իրավունքին։
Նրանց հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Գազայում քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարին։ Էնթոնի Բլինկենը և Յոավ Գալանտը խոսել են Գազայի ներկայիս իրավիճակի մասին։
Իսրայելի պաշտպանության նախարարի տեղեկություններով՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում իրականացվող ինտենսիվ գործողությունները։ Բացի այդ, խոսվել է նաև Մերձավոր Արևելքում անվտանգության լարվածության մասին։