Էնթոնի Բլինկենը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ
Էնթոնի Բլինկենը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։

Ինչպես հանդիպումից հետո ասաց Գալանտը, Իսրայելը բոլորին գիտեր, որ ԱՄՆ-ն իրենց մեծ դաշնակիցն է, և այսօր ամբողջ աշխարհը դա տեսնում է իր աչքերով։

«Ասեմ ձեզ, պարոն քարտուղար, սա երկար պատերազմ է լինելու: Գինը բարձր կլինի, բայց մենք հաղթելու ենք՝ Իսրայելի, հրեա ժողովրդի և այն արժեքների համար, որոնց հավատում են երկու երկրները»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Իր հերթին Էնթոնի Բլինկենը վերահաստատել է իր աջակցությունը սեփական ժողովրդին պաշտպանելու Իսրայելի իրավունքին:

«Դուք գիտեք մեր խորը նվիրվածությունը Իսրայելի իրավունքին, իրեն պաշտպանելու և իր ժողովրդին պաշտպանելու պարտավորությանը: Այս հարցում դուք միշտ ունեցել եք ԱՄՆ-ի աջակցությունը»,- ասել է Բլինկենը։