Էնթոնի Բլինկենը Գազայում հանդիպել է ամերիկացի պատանդների ընտանիքների հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Գազայում գտնվող ամերիկացի պատանդների ընտանիքներին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Բլինկենը։
«Վերջերս հանդիպեցի Գազայում գտնվող ամերիկացի պատանդների ընտանիքների հետ։ Մեզնից յուրաքանչյուրի համար դժվար է իրեն դնել իր տեղը և զգալ այն, ինչ զգում է այսքան ամիս: Նախագահ Բայդենի ներկայացրած գործարքը պատանդներին վերադարձնելու լավագույն միջոցն է։ Խոսելով ողջ միջազգային հանրության անունից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակ ցույց տվեց, որ դա այն է, ինչ աշխարհն է ուզում»,- ասել է Բլինկենը։
Պետքարտուղարը նաեւ նշել է, որ «Համաս»-ի կողմից Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի բանաձեւի աջակցությունը խոստումնալից է։
Ի գիտություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աջակցել է Իսրայելի և Գազայի միջև ԱՄՆ-ի կողմից մշակված զինադադարի ծրագրին։ Բանաձեւին կողմ է քվեարկել 14 անդամ, իսկ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Ծրագիրը ներառում է վերջնական զինադադարի պայմաններ, ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդների ազատ արձակում, մահացած պատանդների մարմինների վերադարձ և պաղեստինցի գերիների փոխանակում։