ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամը ժամանել են Կիև։
Reuters-ի փոխանցմամբ՝ Բլինկենն ու Լամը հանդիպում կունենան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Բլինկենն ասել է, որ ցանկանում է անձամբ լսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից և այլ պաշտոնյաներից, թե ինչ կարող է անել Վաշինգտոնը նրանց օգնելու համար:
Բացի այդ, այսօր Կիև են այցելել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը և Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։