Էնթոնի Բլինկենը և Հորդանանի թագավորը քննարկել են պատանդների ազատ արձակման հարցը, պատերազմի ընդլայնումից խուսափելու ուղիները և Գազայի ներկայիս իրավիճակը
Էնթոնի Բլինկենը և Հորդանանի թագավորը քննարկել են պատանդների ազատ արձակման հարցը, պատերազմի ընդլայնումից խուսափելու ուղիները և Գազայի ներկայիս իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Հորդանանի թագավոր Աբդուլլահը երկրորդ հանդիպմանը քննարկել են Գազայում պատանդներին ազատ արձակելու ջանքերի հարցը, պատերազմի ընդլայնումից խուսափելու ուղիները և Գազայի հատվածում առկա իրավիճակը։

Տեղեկությունը տարածում է Պետդեպարտամենտը։

«Բլինկենն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը չի պաշտպանում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքը։ Հանդիպմանը քննարկվել է Գազայում խաղաղ բնակիչների հումանիտար կարիքները բավարարելու ուղիները, մինչդեռ Իսրայելը օրինական անվտանգության գործողություններ է իրականացնում ահաբեկչությունից պաշտպանվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հորդանանի անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը։