Էնթոնի Բլինկեն. Ուկրաինայի՝ դաշինք մտնելու ճանապարհային քարտեզի ստեղծումը կքննարկվի հուլիսին Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Էնթոնի Բլինկեն. Ուկրաինայի՝ դաշինք մտնելու ճանապարհային քարտեզի ստեղծումը կքննարկվի հուլիսին Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

«Հուլիսին Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինայի դաշինք մտնելու ճանապարհային քարտեզի ստեղծումը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ դաշնակիցները հայտարարել են, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, և այժմ գլխավոր խնդիրը լավ և հստակ ճանապարհային քարտեզի ստեղծումն է։

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի 75-ամյակի գագաթնաժողովն իսկապես շատ կենտրոնացված և շատ կոնկրետ կլինի այն մասին, թե ինչպես մենք կարող ենք սահմանել այդ ճանապարհային քարտեզը: Կամ եկեք օգտագործենք մեկ այլ պատկեր, կամուրջ՝ անհրաժեշտ կամուրջ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,- ասել է Էնթոնի Բլինկենը։