Էնթոնի Բլինկեն. Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, և ոչ արևմտյան պատժամիջոցները, աշխարհում սովի շեմին հայտնված մարդկանց թիվը կավելացնի 40-50 միլիոնով
Էնթոնի Բլինկեն. Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, և ոչ արևմտյան պատժամիջոցները, աշխարհում սովի շեմին հայտնված մարդկանց թիվը կավելացնի 40-50 միլիոնով

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, և ոչ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները, աշխարհում սովի շեմին հայտնված մարդկանց թիվը կավելացնի 40-50 միլիոնով,- Բեռլինում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հայտնում է «Reuters»-ը։

«Չկա այլ պատճառ, քան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջափակումը, և շատ դեպքերում՝ քաղաքական պատճառները՝ Կրեմլի հրաժարվելը սեփական հացահատիկի արտահանումից»,- ասել է Բլինկենը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նշել է, որ միջազգային գործընկերներն աշխատում են միասին՝ հակազդելու Ռուսաստանի ցինիկ և պոտենցիալ ապակայունացնող «հացահատիկի պատերազմին» և դրա հետ կապված քարոզչությանը:

Թողնել մեկնաբանություն