Էնթոնի Բլինկեն. Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային դոկտրինը փոխելու վերաբերյալ անպատասխանատու է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի միջուկային դոկտրինի փոփոխության վերաբերյալ հայտարարությանը։
Ինչպես նշում է Էնթոնի Բլինկենը, սա կատարյալ անպատասխանատվություն է։
«Սա բացարձակ անպատասխանատու է։ Կարծում եմ՝ աշխարհում շատ մարդիկ, այդ թվում՝ Չինաստանը, հստակ արտահայտել են դա, երբ ավելի վաղ սպառնում էին միջուկային զենքով»,- ասել է Բլինկենը ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, անհրաժեշտ է հայտարարություն անել միջուկային նման հռետորաբանության անթույլատրելիության մասին, հատկապես, երբ Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որտեղ, ի թիվս այլ բաների, անհրաժեշտ է քննարկել միջուկային հետագա զինաթափման և միջուկային զենքի տարածման հարցը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փոփոխություններ են նախատեսվում Ռուսաստանի միջուկային դոկտրինում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կկարողանա միջուկային հարված հասցնել նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանի վրա հարձակվեն սովորական սպառազինությամբ, իսկ դա կրիտիկական վտանգ կստեղծի Ռուսաստանի ինքնիշխանության համար։