Էնթոնի Բլինկեն – Տարածաշրջանն ու աշխարհն ավելի ապահով են առանց դաժան ահաբեկիչ Նասրալլայի

19:36, 30.09.2024

Տարածաշրջանն ու աշխարհն ավելի ապահով են առանց դաժան ահաբեկչի, առանց Նասրալլաի,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը պնդում է, որ դիվանագիտությունը մնում է Մերձավոր Արևելքում ավելի մեծ կայունության հասնելու լավագույն և միակ միջոցը։

Էնթոնի Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Գազայում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ապահովման ուղղությամբ։

Տեղեկության համար Իսրայելը հարձակվել է Հեզբոլլահի կենտրոնական շտաբի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան։

Նմանատիպ