Էնթոնի Բլինկեն. Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Դանուբի նավահանգստի ենթակառուցվածքը, արգելափակել ուկրաինական հացահատիկի արտահանումը, սնունդը զենքի վերածել և սոված մարդկանց ստիպել վճարել դրա համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտում է Ռուսաստանի հարձակումները ուկրաինական նավահանգիստների վրա։
«Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Դանուբի նավահանգիստների ենթակառուցվածքը, որը կարեւոր է ուկրաինական հացահատիկի համաշխարհային շուկաներ արտահանման համար։ Սա ռուսական սցենար է՝ արգելափակել ուկրաինական արտահանումը, սնունդը վերածել զենքի, սոված մարդկանց ստիպել վճարել դրա համար»,- գրել է Բլինկենը սոցցանցում։
Մինչ այդ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն նշել է, որ Ուկրաինայի դիրքորոշումն անդրդվելի է, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների թուլացումը կհանգեցնի Կրեմլի կողմից նոր շանտաժի։