Էնթոնի Բլինկեն. Պուտինն արդեն պարտվել է պատերազմում
Էնթոնի Բլինկեն. Պուտինն արդեն պարտվել է պատերազմում

Պուտինն արդեն պարտվել է պատերազմում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ABC-ին տված հարցազրույցում։

Ըստ Բլինկենի՝ Ռուսաստանը փորձեց անհետացնել Ուկրաինան քարտեզից, ինչը չստացվեց, և սա Ռուսաստանի ձախողումն է։

«Առայժմ մենք որևէ նշան չենք տեսնում, որ Վլադիմիր Պուտինը շահագրգռված է բանակցություններով։ Եթե ​​դա անի, կարծում եմ՝ ուկրաինացիներն առաջինը կզբաղվեն բանակցություններով, իսկ մենք նրանց թիկունքում կլինենք։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, բայց այն պետք է ավարտվի արդար և տեւական պայմաններով, որոնք արտացոլում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Բլինկենը։