Էնթոնի Բլինկեն - Պետք է կանգնեցնել Ռուսաստանին Ուկրաինայում, այլապես Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ
Պետք է կանգնեցնել Ռուսաստանին Ուկրաինայում,- այս մասին «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով, հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ։
«Կարծում եմ՝ միակ մարդիկ, ովքեր ուրախ կլինեն, եթե ԱՄՆ-ը չքվեարկի և չհաստատի Ուկրաինային ռազմական աջակցություն պարունակող ֆինանսական փաթեթը, նստած են Մոսկվայում, Թեհրանում և Պեկինում։ Հիմա գործելու ժամանակն է, հակառակ դեպքում մենք գիտենք, թե ինչ է լինելու՝ Պուտինը անպատիժ առաջ կգնա, և մենք գիտենք, որ նա կանգ չի առնելու Ուկրաինայում և կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Սա նշանակում է, որ մենք ներգրավված ենք հակամարտության մեջ, քանի որ մենք պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի անդամների առջեւ»,- ասել է Բլինկենը։