Էնթոնի Բլինկեն. Մերձավոր Արևելքի երկրները պետք է ազդեցություն գործեն բռնության անվերջանալի շրջանը կանխելու համար
Մերձավոր Արևելքի երկրները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը՝ կանխելու «բռնության անվերջանալի ցիկլը», ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
ԱՄՆ Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է կանխել հակամարտության տարածումը տարածաշրջանում։
Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Գազայի հատվածում բնակվող բնակչության համար սարսափելի իրավիճակ է ստեղծվել, ինչի պատճառով անհրաժեշտ է ավելացնել մարդասիրական օգնությունը։
«Կենսական է, որ մենք ներգրավվենք այս դիվանագիտության մեջ, ինչպես Գազայի ապագայի, այնպես էլ, ավելի լայն, իսրայելցիների, պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի համար: Հասկանալի է, որ տարածաշրջանի մարդկանց մեծամասնությունը ապագա խաղաղության, անվտանգության, հակամարտությունների դեէսկալացիայի և երկրների ինտեգրման մեծ ցանկություն ունի։ Սա մեկ ճանապարհ է, մեկ ապագա: Մյուս ապագան բռնության անվերջանալի ցիկլն է, այն սարսափելի իրադարձությունների կրկնությունը, որոնք մենք տեսել ենք, որոնք գործնականում ոչ ոք չի ցանկանում»,- ասել է Էնթոնի Բլինկենը։