Էնթոնի Բլինկեն. Մենք շարունակում ենք աշխատել Իսրայելի հետ՝ ամեն ինչ անելու համար՝ հեշտացնելու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված
Էնթոնի Բլինկեն. Մենք շարունակում ենք աշխատել Իսրայելի հետ՝ ամեն ինչ անելու համար՝ հեշտացնելու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Լուսալ պալատում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Թանիի հետ։

Բլինկենի այցի հիմնական նպատակը Գազայի և Իսրայելի միջև պատերազմի տարածումը կանխելն էր։ Նա ասաց, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը՝ կանխելու «բռնության անվերջանալի ցիկլը»:

«Չափազանց շատ պաղեստինցի խաղաղ բնակիչներ չունեն սննդի, ջրի, դեղորայքի, այլ առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիություն, հատկապես երեխաները: Մենք շարունակում ենք աշխատել Իսրայելի հետ՝ ամեն ինչ անելու համար՝ հեշտացնելու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված: Դա կոնֆլիկտ է, որը հեշտությամբ կարող է մետաստազներ տալ և էլ ավելի մեծ անապահովություն, էլ ավելի մեծ տառապանք առաջացնել: Այսպիսով, առաջին իսկ օրվանից, ի թիվս այլ առաջնահերթությունների, մենք ինտենսիվորեն կենտրոնացել ենք հակամարտությունների տարածումը կանխելու վրա, և դա է մեր հիմնական նպատակը։ Նրանց, ովքեր դեռ պատանդ են, նրանց սիրելիներին, նրանց ընտանիքներին, ես ձեզ խոստանում եմ, ԱՄՆ-ը կշարունակի անխոնջ աշխատել ձեզ տուն վերադարձնելու համար»,- ասուլիսում ասել է Բլինկենը։

Մինչ այդ Բլինկենը Հորդանանում էր։ ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է այցելել նաև Իսրայել, Արևմտյան ափ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։