Էնթոնի Բլինկեն. Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան շարունակի հաջողության հասնել, եթե դա չանենք, Պուտինը կկարողանա անպատիժ գործել՝ բացելով ագրեսիայի պանդորայի արկղը ամբողջ աշխարհում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ եթե Կոնգրեսը չհաստատի Ուկրաինային օգնությունը, ապա կբացի Պանդորայի արկղը։
Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ի համար անհրաժեշտ է ապահովել, որ Ուկրաինան հաջողության հասնի մարտի դաշտում։
«Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան շարունակի հաջողության հասնել, մենք պետք է ապահովենք, որ Ռուսաստանը շարունակի ձախողվել։ Եթե մենք դա չանենք, Պուտինը կկարողանա անպատիժ գործել՝ բացելով ագրեսիայի Պանդորայի արկղն ամբողջ աշխարհում: Մյուս հնարավոր ագրեսորները կնայեն, նրանք կսովորեն այս դասը»,- ասել է Էնթոնի Բլինկենը։